![]()
Երիտասարդ տղան կատարել է «Երևան դարձած իմ Էրեբունի » երգը Հյուսիսային պողոտայում հեծանիվ վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համար:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Սիմոնյանի Ինստագրամի էջի Stories բաժնում:
ԱԺ փոխնախագահը հրապարակմանը կից շնորհակալություն է հայտնել երիտասարդին անակնկալ երգի համար:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2015 թվականի հունիսի 17-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։ 2017-2018թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք), 2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն:
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։ 2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ:
![]()