![]()
Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանն այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը հրապարակվել է երեկ։
Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե Վարդանյանն ումից էր ձեռք բերել սպիրտը:
Արշակ Արշակյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Այս պահին ընթանում է Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը, մեղադրյալը նիստին ներկա չէ, քանի որ վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել բժշկական կենտրոն:
![]()