5-ամյա դեռահասը «հաճույքի» համար սպանել է իր պապին

Ուկրաինայում դեռահասը սպանել է իր պապին, ծանր վնասվածքներ հասցրել տատին և փորձել սպանել իր ողջ ընտանիքին: Այս մասին հայտնում է Իվանո-Ֆրանկովսկու մարզի ոստիկանության լրատվական ծառայությունը:

15-ամյա տղան մուրճով և դանակով սեպտեմբերի 1-ի գիշերը հարձակվել է իր ընտանիքի վրա, երբ վերջիններս քնած են եղել: Նա սպանել է պապին և վիրավորել տատին, ապա զանգահարել ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:

73-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 63-ամյա կինը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:Բացի դա, դեռահասը համացանցում հրապարակել է սպանության լուսանկարները, որոնց կից գրել է. «Երկու սպանությունը պատրաստ է: Սկսել եմ տատից ու պապիկից, ևս յոթը կա» :

Նշվում է, որ տղան ցանկացել է սպանել իր ողջ ընտանիքին «հաճույքի և հետաքրքրության» համար, քանի որ, իր խոսքով, «տխուր էր»:Դեռահասը ձերբակալված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ