![]()
Ղրիմի Եվպատորիա քաղաքի մանկական ճամբարում մի քանի աղջնակ է տուժել մանկապիղծի գործողություններից:
Տղամարդու գործողություններից տուժած 4 աղջիկները 9-10 տարեկան են, բոլորն էլ մնալիս են եղել նույն սենյակում: Ներկա պահին կասկածյալը ձերբակալված է, նա ղազախստանցի է:
Ամիսներ առաջ նա ձերբակալվել էր գողության համար:
Հիշեցնենք` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չէր վավերացրել:
Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:
Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:
![]()