«Սիրելի կառավարություն, խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի կառավարություն,

Խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից, Փամբակի թունելը (8կմ-ից մի քիչ ավելի) նորոգել, ավարտին հասցնել և գործարկել Երևան-Իջևան երկաթուղին: Գործի մեծ մասն արած է վաղուց, ափսոս է համ էլ: Հա, մեկ էլ երկաթուղին շահագործող ընկերությանը կարգի հրավիրեք:

Դրա շնորհիվ մարդիկ գնացքով կգնան չքնաղ Ֆիոլետովո, Դիլիջան, Իջևան, նույնիսկ մինչև Ազատամուտ ու Կայան: Թե ուղևորափոխադրումից բացի ինչի կծառայի էդ երթուղին, չպատմեմ, ինձնից լավ գիտեք:

Էս մեկն արեք, հետո էլի թունելի գործ կա:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի երկաթուղային զորքերի կամրջաշինական դասակի հրամանատարի տեղակալ, պահեստի սերժանտ»:

Սիրելի կառավարություն, Խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից, Փամբակի թունելը (8կմ-ից մի քիչ ավելի)…

Posted by Levon Barseghyan on Friday, 4 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ