Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել նոր միկրոավտոբուսներ

Գյումրու քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերել ռուսական արտադրության երեք նոր միկրոավտոբուս: Ավտոբուսները Գյումրիում են պիլոտային ծրագրով: Այս պահին իրականացված ծրագրի արժեքը, որով ձեռք է բերվել 3 տրանսպարտային միջոց, մոտ 43 մլն դրամ է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը:

Ավտոբուսներից մեկը նախատեսվում է Գյումրի այցելող հյուրերի համար: Մյուս երկուսը նպատակ կա օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց՝ քաղաքի երթուղային ցանցում:

«Հիմա կփորձարկենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք նմանատիպ ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարգավորենք»,-նշեց Գյումրու քաղաքապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ