Դատարանը կքննի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը առաջիկայում կրկին կքննվի դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ