![]()
Բաչատան պարային ոճ է, որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում։ Բաչատա պարում են ամբողջ աշխարհով մեկ, սակայն տարբեր ձևերով։
Պարի հիմնական շարժումներն են 3 քայլ զուգորդված Կուբայական կոնքերի շարժումներով, որին հաջորդում է ոտքով գետնին թակելը, որի հետ կարելի է նաև կոնքային շարժում անել։ Ծնկները սովորաբար պետք է մի փոքր ծալված լինեն, որպեսզի պարողները կարողանան հեշտորեն ճոճվել։
Ընդհանրապես, պարողի շարժումների մեծ մասը մարմնի ներքևի հատվածից մինչև կոնքեր են կատարվում, իսկ մարմնի վերևի հատվածը կարող է շարժվել՝ կախված պարային փորձից և անձնական ոճից։
![]()
Զուգընկերով պարելու ժամանակ, առաջնորդն է որոշում բաց թե փակ դիրքով պարել։ Պարային շարժումները կամ քայլերի բազմազանությունը մեծապես կախված է երաժշտությունից (օրինակ ռիթմերից), պարամետրերից, տրամադրությունից և մատուցման ձևից։
![]()