Պայթյուն Բանգլադեշում. կա 16 զոհ, ավելի քան 50 վիրավոր

Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում գազի խողովակ է պայթել, որի հետևանքով մահացել է 16, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։

Համաձայն տեղի փրկարար ծառայության նախնական տվյալների՝ պայթյունը առաջացել է գազի արտահոսքից: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ