![]()
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։
Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները ։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն, գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքը հայտնում է, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
![]()