Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն Գյումրիում

Գյումրու օրվա միջոցառումները շարունակվում են: Այսօր մի շարք պաշտոնական միջոցառումներ են նախատեսված Գյումրիում՝ հայտնում է 1lurer.am-ի թղթակիցը Գյումրիից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրիում շահագործման հանձնվեց 6 բնակարան:

Քիչ առաջ տեղի ունեցավ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Գյումրիում ծանրամարտի դպրոց կար, սակայն երկար ժամանակ խոսվում էր, որ բացվելու է ևս մեկը, որը կոչվելու է ծանրամարտիկի անունով:

Բացմանը ներկա էին Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամները, պաշտոնատար անձինք՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Ոտքերս խերով, ժողովո՛ւրդ, սպորտսմեննե՛ր»,- մուտք գործելով շենք՝ ասաց Գյումրու քաղաքապետը:

Ներկաները շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան պայմաններին, որտեղ մարզվելու են մարզիկները:

«Շնորհավորում եմ, Յուրի Վարդանյանը մեր քաղաքի համար պատմություն է, ափսոս, որ ինքը չկա»,- ասաց Բալասանյանը՝ նշելով, որ Յուրի Վարդանյանի կիսանդրին նույնպես կտեղադրվի մարզադպրոցում:

«Որպեսզի ամեն աշակերտ տեսնի, թե ով ենք ունեցել մենք Գյումրիում, ինչ հզոր մարդ»,- ասաց Գյումրու քաղաքապետը:

Շիրակի մարզպետը իր խոսքում շնորհավորեց մարզիկներին ու գյումրեցիներին մարզադպրոցի բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ շենքը երկար տարիներ կծառայի մարզիկներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ