![]()
Ամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը որպես ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու գրանցվելու հայտեր է ներկայացրել Կենտուկի և Միսիսիպի նահանգներում: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
«Մեր թիմը ուրախ կլինի դիտարկել այս դիմումը և դրան կից մոտ 19,000 ստորագրությունը ՝ պարզելու համար, թե արդյո՞ք պարոն Ուեսթը կարող է ներառվել քվեաթերթիկում»,- Թվիթերում գրել է Կենտուկիի պետքարտուղար Մայքլ Ադամսը:
Նա իր գրությանը կցել է լուսանկար, որում Ուեսթի դիմումից մի հատված է:
Մինչ օրս ռեփերին հաջողվել է որպես ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու գրանցվել 10 նահանգներում ՝ Արկանզաս, Կոլորադո, Յուտա, Օկլահոմա, Վերմոնտ, Այդահո, Այովա, Լուիզիանա, Մինեսոտա և Թեննեսի:
![]()