![]()
Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծելու հետ կապված ՀՀ ոստիկանությունում ահազանգ են ստացել, այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում:Այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
«Այս պահին դեպքի վայրում ոստիկանության ծառայողները ստուգումներ են անցկացնում»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ վարկած է շրջանառվում, որ, հնարավոր է՝ շիրմաքարերի վրա առկա հետքերն առաջացած լինեն օրեր առաջ տեղի ունեցած մոմավառության պատճառով:
Ավելի վաղ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
Ինչպես ավելի վաղ հափտնել էինք, Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Գրառումը՝ ստորև․
«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ…
Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը եւ Ռոբերտ Աբաջյանինը։
Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։
ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia Կարծում եմ անելիք ունեք մեր Պետություններում վանդալներ կան»։
![]()