![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան ջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
«Արձակուրդի վերջին ժամերն ենք վայելում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը արձակուրդում էր:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ»,- նշված էր որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
![]()
![]()