![]()
Աճուրդի է հանվել 1794 թվականին թողարկված դոլարային արծաթե մետաղադրամ, որն ամենաթանկ մետաղադրամն է աշխարհում: 2013 թվականին այն վաճառվել էր 10 միլիոն դոլարով և այժմ կարող է թարմացնել համաշխարհային ռեկորդը, հայտնում է CNN- ը: Ենթադրվում է, որ այս մետաղադրամը գտնվել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ձեռքում:
Դիմերեսին պատկերված է ազատություն խորհրդանշող հին հույն աստվածուհի: Հակառակ կողմում փորագրված է սպիտակագլուխ արծիվ։
«Երազանքի այս մետաղադրամն անգնահատելի արտեֆակտ է, որով ես հպարտանում էի, և ես շատ ցավում եմ, որ բաժանվում եմ դրանից: Հուսով եմ, որ մետաղադրամի նոր տերը կգնահատի այն նույնքան, որքան ես», – հեռուստաալիքի հետ զրույցում ասել է մետաղադրամի տերը՝ Բրյուս Մորելանը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ թողարկվել է 1758 այդպիսի մետաղադրամ, մինչ օրս պահպանվել է մոտ 130-ը։ Դրանք հիմնականում նախատեսված էին կոնգրեսականների և Միացյալ Նահանգների պատվավոր քաղաքացիների համար:
![]()