Նավալնիին թունավորե՞լ են, թե՞ ոչ․ Բելառուսի հետախուզությունը ձայնագրություն է հրապարակել Գերմանիա-Լեհաստան հեռախոսազրույցից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկ» խմբի նյութով թունավորելու մասին տվյալները կեղծ են։ Լուկաշենկոն հաստատել է, որ բելառուսական հետախուզությունը դրանից օրեր առաջ «որսացել» է Գերմանիայի և Լեհաստանի միջև կայացած հեռախոսազրույցը, որից կարելի է եզրակացնել, որ Նավալնիին չեն թունավորել։ Լուկաշենկոն խոստացել էր ձայնագրությունը փոխանցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը։ Սեպտեմբերի 4-ի երեկոյան բելառուսական իշխանամետ «Пул Первого» Telegram-ալիքում հրապարակվել է այդ զրույցի ձայնագրությունը, հայտնում է meduza.io պորտալը։
Վարշավա-Ալո, բարի օր, Նիկ։ Ինչպե՞ս են մեր գործերը։

Բեռլին-Կարծես թե ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Նավալնիին առնչվող նյութերը պատրաստ են։ Կուղարկվեն կանցլերի վարչակազմ։ Կսպասենք նրա հայտարարությանը։

Վարշավա-Թունավորումը հստակ հաստատվո՞ւմ է։

Բեռլին-Լսի՛ր, Մա՛յք, այս դեպքում դա այդքան էլ կարևոր չէ․․․Պատերազմ է ընթանում․․․Իսկ պատերազմի ժամանակ ցանկացած մեթոդ էլ լավ է։

Վարշավա– Համաձայն եմ, պետք է հուսախաբ անենք Պուտինին Բելառուսի գործերի մեջ քիթը մտցնելու հարցում։ Ամենաարդյունավետ ուղին նրան Ռուսաստանի խնդիրների մեջ խեղդելն է, իսկ դրանք քիչ չեն։ Առավել ևս առաջիկայում նրանց մոտ ընտրություններ են։

Բեռլին– Դրանով էլ զբաղվում ենք։ Իսկ ընդհանրապես ինչպե՞ս են գործերը Բելառուսում։

Վարշավա– Անկեղծ ասած՝ ոչ այնքան․․․Նախագահ Լուկաշենկոն պինդ ընկույզ դուրս եկավ։ Նրանք պրոֆեսիոնալ են և կազմակերպված։ Հասկանալի է՝ նրանց աջակցում է Ռուսաստանը։ Պաշտոնյաներն ու զինվորականները հավատարիմ են նախագահին։Մնացածը հանդիպման ժամանակ, ոչ հեռախոսով։

Բեռլին-Այո, այո, հասկանում եմ, այդ դեպքում մինչ հանդիպում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ