Ունենք 566 առողջացած .Կորոնավիրուսի վարակման քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում.

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2166 թեստից 1978-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 275-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ