![]()
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռեւվազյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս:
Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»։
Հիշեցնենք Մարտի 13-ին Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը մեկնել էր Դանիա ֆիզարձակուրդ:
«Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։
Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշել էր, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող էր Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։
![]()