Սիրուշոն և Ավետ Բարսեղյանն իրենց կարճատև հանգիստը վայելում են Սևանում

Երգչուհի Սիրուշոն և երգահան Ավետ Բարսեղյանը Սևանում են: Երգչուհին Ինստագրամի իր էջի Stories բաժնում պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են վայելում իրենց 1-ժամյա հանգիստը:

Սիրուշոն և Ավետը նաև փոքրիկ խաղ են կազմակերպել իրենց հետևորդների հետ: Խաղի պայմաններն էլ պարզ են` հետևորդները նշում են բառ, իսկ Ավետն այդ բառով 10 րոպեում պետք է երգ գրի, Սիրուշոն էլ կատարի այն:

Այսպիսով, Սիրուշոն կատարել է Ավետի` հոգեբան և պատուհան բառերով գրած երգերը:

Նշենք. որ Սևանում է գտնվում նաև երգչուհու սկեսրայրը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հյուրընկալել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ