Իվետա Մուկուչյանը բողոքել է ինքնամեկուսացումից

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, Իբիցայում անցկացրած իր հանգստից վերադարձել է տուն:

Երգչուհին Ինստագրամի իր էջում բողոքել է, որ այժմ Գերմանիայում է` կարանտինում, և սկսել է ավելորդ քաշ հավաքել:

«Եթե ես շուտով դուրս չգամ տնից` ինձ ոչ պետքական շատ բաներ օնլայն կպատվիրեմ և շատ քաշ կհավաքեմ, քանի որ միայն այսօր արդեն 3 ուտեստ եմ պատրաստել»,- գրել է երգչուհին:

Իվետան նաև դիմել է իր հետևորդներին` հարցնելով, թե ինչ հեռուստաշոու կառաջարկեն իրեն դիտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ