Աշխարհահռչակ Վերդիի Տրավիատան հնչում է Ազգային ժողովի այգում

Աշխարհահռչակ Վերդիի Տրավիատան է հնչում ՀՀ Ազգային ժողովի այգում։ Այս մասին հայտնում է Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, ով գրառմանը կից նաև լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։

Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:

Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) եւ Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):

Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա): Մասնակցում է նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Տեսանյութը՝ դիտեք ստորև

Posted by Tigran Galstyan on Friday, 4 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ