«Ես մտավորական եմ…». Մհեր Արմենիայի համարձակ հայտարարությունը

«Էսօրվա իշխանությունների աստղայինը տարել ա»,- այսօր «Հրապարակ TV»-ի եթերում ասել է երգիչ Մհեր Արմենիան:

Եթերի ընթացքում նա ադրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին. «Այն ինչ կատարվում է հիմա, քաղաքական պոռնոգրաֆիա է. մեկը մեկին ով ում հասցնի, ինչ անի… մի հատ կինո ա:

Ես հարց եմ տալիս իշխանություններին` դուք ինչի՞ համար եք եկել: Դուք եկել եք, որ ծառայեք ժողովրդին, բայց չի երևում, լավ չեք ծառայում»,- ասել է Մհերը:

Եվ հենց այս հարցազրույցի ժամանակ էլ Մհերը իրեն համարում է մտավորական։

Իհարկե, իր ժամանակների մտավորկանների ֆոնին ինքը նույնիսկ կարող է վաստակավոր մտավորկան լինել, բայց այս բառիս նշանակությունը գոնե կարելի է հայերեն որևէ բացատրական բառարանից ճշտել։

Մհերի նման ժամանակի ակորդներ շատ են գալիս ու գնում, իրենց երգը երգում և առանց հետքի հեռանում։ Մշակույթը հասկանալու համար այս երիտասարդին գոնե մեկը կողքից հուշեր , որ, մեժվածի տիկնոջ կողքին ծափ տալով և նրա մտքի փայլատակումները երգելով, մտավորական չես դառնում։

Մանրամասները` տեսանյութում

Մեծն մտավորականը ))

Posted by Taron Chakhoyan on Friday, 4 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ