![]()
Իտալացի գրաֆիտի արտիստ Ռաֆֆոն Նեապոլի արվարձաններում նկարել է «Գուչի»-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին:
Նկարում Արմինեն պատկերված է յուրահատուկ ոճով, իսկ նրա կողքին «Գուչի» տարբերանշանն է: Գրաֆիտի արտիստը լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում և մակագրել. «Կա հաջողության մեկ ճանապարհ` անել այն, ինչ ցանկանում եք»:
Արմինեն ասաց, որ նկարը երեկ է տեսել.
![]()
«Նկարիչը տեղադրել էր լուսանկարն Ինստագրամում և նշել ինձ, այդպես կապ հաստատեցինք միմյանց հետ: Տպավորություններս հիասքանչ են, նկարն ինձ շատ է դուր եկել: Մինչև այդ իր աշխատանքներին ծանոթ չէի»:
Հիշեցնենք, որ Արմինե Հարությունյանն առաջին հայ մոդելն է, ով մասնակցել է աշխարհահռչակ «Գուչի» բրենդի ցուցադրությանը:
![]()