Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

✅Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ:

✅Շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունները, արտադպրոցական կազմակերպությունները և մարզադպրոցները:

🙋‍♀️🙋Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով✅Կորոնավիրուսային հիվանդության…

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Friday, 4 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ