![]()
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մեկ ամիս անց այսօր՝ սեպտեմբերի 4֊ին, փլուզված շենքի փլատակներում կյանքի նշաններ են նկատվել: Բրիտանական The Guardian֊ը հայտնում է, որ, ըստ նշանների, փլատակների տակ գտնվող անձի սրտի բաբախյունը րոպեում 18-19 հարված է:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ավերված շինության տակ գտնվողը երեխա է, որի մոտակայքում խումբը նաեւ մեկ դի է հայտնաբերել:
Փրկարարները շարունակում են որոնումները և հուսով են, որ կկարողանան դուրս բերել նրան:
Օգոստոսի 4-ին գրանցված պայթյունի հետեւանքով արդեն իսկ 191 մահ է գրանցվել, ավելի քան 6 հազար մարդ՝ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել, ավերված է Լիբանանի մայրաքաղաքի մեծ մասը:
Бейрут: спасатели ищут уцелевшего под завалами
Спустя месяц после взрыва в Бейруте собака спасателей обнаружила под завалами человека с признаками жизни. По данным British Guardian, были обнаружены признаки человека с частотой сердечных сокращений от 18 до 19 ударов в минуту. Спасатели продолжают поиски и надеются достать человека живым. Прямая трансляция из Бейрута
Posted by Телеканал OstWest on Friday, 4 September 2020
![]()