Ճանաչենք Հայաստանը նորովի. վարչապետը Լոռի Բերդում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լոռի Բերդից:

«Այսօրվա մեր այցելության վայրը Լոռի Բերդն է, որը Տաշիր-Ձորագետ կամ Լոռի կամ Կյուրիկյան թագավորության կենտրոնն է: Այն, ըստ էության, Բագրատունիների կազմում էր և Բագրատունիներից ուներ վասալային կախվածություն:

Մեր ամենալավ պահպանված բերդերից է, գտնվում է Ստեփանավանից մոտ 4 կմ հեռավորության վրա: Լոռի Բերդից աննկարագրելի տեսարան է բացվում»,- ասում է վարչապետը:

«Ի տարբերություն իմ այցելած նախորդ բերդերի՝ շատ հեշտ է այցելել: Եթե չեք եղել, անպայման այցելեք: Մուտքը տոմսով է»,- տեղեկացնում է վարչապետը՝ ընդգծելով, որ դա կարևոր է բերդի պահպանության համար:

Վարչապետը շրջել է բերդի տարածքով՝ ցույց տալով բերդի տարածքում գտնվող բաղնիքը: Վարչապետին ուղեկցել են նաև դուստրերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետ Փաշինյանը Լոռի բերդում է

Վարչապետ Փաշինյանը Լոռի բերդում է

Posted by Medianews on Friday, 4 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ