Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք, Ներքին Շորժա եւ Վերին Շորժա գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները հարթեցվել եւ բարեկարգվել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջոցներով եւ տրամադրած տեխնիկայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Վարդենիս քաղաքից մինչեւ Վերին Շորժա ձգվող միջհամայնքային ճանապարհի երկարությունը մոտ 16 կիլոմետր է: Ճանապարհը չի հիմնանորոգվել վերջին 5-6 տասնամյակների ընթացքում, և այժմ գրեթե անհնար է դրա շահագործումը: Հողային հարթեցումը եւ բարեկարգումը օգնել է Վարդենիսի հազարից ավելի տնտեսություններին՝ անասնակերն ու հացահատիկի բերքն ավելի անվտանգ տեղափոխելու համար:

«Այս ճանապարհը կենսական կարեւոր նշանակություն ունի մեր համայնքի տնտեսությունների համար, քանի որ այն սպասարկում է անասնապահական ու հողագործական տնտեսությունների մեծ մասին: Դրա շահագործումն օրավուր դառնում էր անհնար, քանի որ չնորոգվելու արդյունքում գրեթե դարձել էր անանցանելի: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության բարի կամքի եւ աջակցության շնորհիվ այժմ արդեն ունենք բավականին բարվոք պատկեր: Նույն կազմակերպության տրամադրած միջոցներով եւ տեխնիկայով այժմ աղբի մշակում եւ հողածածկում ենք իրականացնում Վարդենիս քաղաքի աղբավայրում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ