Ծառուկյանի հայտնի «Շանգրի լա» խաղատունը տուգանվել է 130 մլն դոլարով

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատանը տուգանել են մոտ 130 մլն դոլարի չափով:

Այս տուգանքը վերաբերում է չլիցենզավորված գործունեություն իրականացնելուն: Ծառուկյանը չի շտապում այդ գումարը վճարել, թերևս համարելով, որ ամբողջ խաղատունն իր հարակից շինություններով այդքան չարժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր կատարել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս։

«Օնիրա քլաբը» հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ` հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման։Ըստ հայտարարության` ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ