Գյումրիում հեծանվորդ է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղում վրաերթ է տեղի ունեցել: Դեռևս չպարզված հանգամանքներում «Mitsubishi » մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մուշ 2 թաղամասի բնակիչ, հեծանվորդ 67-ամյա Գ. Խարաջյանին, որն իր հեծանվով խաչմերուկով ընթանալիս է եկել:

Տուժած հեծանվորդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Տուժածի վնասվածքները լուրջ չեն, և նրա կյանքին  վտանգ չի սպառնում: Արդեն անցնում է բուժզննում, որից հետո հետագա անելիքները պարզ կդառնան»,-ասել է Արմեն Խաչատրյանը:

Դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, հանգամանքները ճշտվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ