![]()
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է առաջիկայում հանրահավաք անցկացնելու մասին։ Այս կապակցությամբ 24News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներից հարցրել, թե արդյո՞ք պատրաստվում են մասնակցել ԲՀԿ-ի կողմից կազմակերպվող հավաքին։
Հիշեցնենք որ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության նախագահ, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին:
«Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ»,- Facebook-յան իր էջում գրել է Ծառուկյանը՝ տեղադրելով Կոտայքի մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուների հետ հանդիպուման տեսանյութ։
Նրա խոսքով, ինքը հանձնարարել է՝ հանդիպել մարդկանց հետ, լսել նրանց հուզող հարցերը։
«Ես պատրաստ եմ պատասխանել այդ հարցերին, պատմել ինչը մեր ծրագրում է։ Դեպտեմբերին Ազգային ժողովի առաջին նիստն է լինելու, և մենք այդ խնդրիները բարձրացնելու ենք։ Այսօր խնդիր, պրոբլեմ չկա, որ լուծում չունենա, միայն պետք է լիարժեք տիրապետել խնդրին և տալ դրա լուծումը՝ մեր պետության հնարավորության սահմանում»,- ասել է Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()