«Ժողովրդի մասին մտածողը առաջին հերթին 62 միլիոն դոլար հարկը չէր թաքցնի էդ ժողովրդից…». Տարոն Չախոյան

«Ժողովրդի մասին մտածողը գոնե մի անգամ կկանգներ այդ ժողովրդի կողքին…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ժողովրդի մասին մտածողը առաջին հերթին ինքը հարկերը կվճարեր ու հետամուտ կլիներ, որ վճարած հարկերից գոյացած բյուջեն օգտագործվեր ի շահ պետության, ի շահ ժողովրդի :

Ժողովրդի մասին մտածողը 2-3 հազար դրամանոց մի քանի տոպրակ չէր բաժանի ու սեփական հեռուստաալիքով մի ամբողջ շաբաթ ինքնագովազդով չէր զբաղվի:

Ժողովրդի մասին մտածողը արտակարգ դրության ժամանակ գոնե սեփական աշխատողների աշխտավարձը նորմալ կվճարեր:

Ժողովրդի մասին մտածողը համավարակի պայմաններում էդ ժողովրդի ավտոբուսներով ստիպողաբար չէր բերի լցնի ԱԱԾ-ի դեմը՝ վտանգելով յուրաքանչյուրի կյանքը։

Ժողովրդի մասին մտածողը էդ ժողովրդին կոտորողի ու թալանողի հետ կոալիցիա չէր կազմի։

Ու ի վերջո, ժողովրդի մասին մտածողը գոնե մի անգամ կկանգներ այդ ժողովրդի կողքին՝ մի կողմ դնելով սեփական շահը:

Բայց անհոգ եղեք, էս ժողովրդի մասին մտածող կա, մտածողներն էլ շատ են, դուք ավելի լավ է ժողովրդից գողացացած միլիարդները վերադարձրեք ու մաքրեք քաղաքական դաշտը ձեր տկարամտությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ