ՀՀ պարետ Ավինյանը նոր որոշում է կայացրել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 02.09.2020-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 02.09.2020-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
  • ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
  • ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
  • ՀՀ կրթության տեսչական մարմին
  • ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ