Ալեքսանդր Լուկաշենկոն ապացույցներ ունի, որ Նավալնիի մասին Մերկելի խոսքերը կեղծվել են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի և Բեռլինի զրույցը, ինչը հաստատում է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է: Այդ մասին գրում է БелТА գործակալությունը:

«Երեկ կամ նախորդ օրը, ես կոնկրետ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ մենք գաղտնալսել ենք խոսակցությունը: Մենք այսպես ենք հասկանում, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ է: Մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը գաղտնալսել է … Մենք գաղտնալսեցինք մի հետաքրքիր խոսակցություն. այն հստակ ցույց է տալիս, որ դա կեղծիք է»,- ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ զրույցում:

Նախագահը հավելել է, որ առաջիկայում Բելառուսը ձայնագրությունը կփոխանցի ԱԴԾ-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ