«Պետք է հասնենք Աղջկա բերդը». վարչապետն իր հանգստից տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում` օգտագործելով «Ճանաչենք Հայաստանը նորովի» հեշթեգը:

«Պետք է հասնենք Աղջկա բերդը: Հիմա մենք Տավուշի մարզում ենք: Այն գտնվում է Աղստևի աջ ափին՝ Աշոտ Երկաթի բերդից բավական հեռու»,- ասում է վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-ասված է որոշման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

#ՃանաչենքՀայաստանըՆորովի

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, 3 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ