![]()
Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի, և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում ընդհանրապես կանաչ չէ, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ:
Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տարածած տեսանյութում:
«Աշխատանքային շրջայց եմ կատարել Երևանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում»,- գրել է Երևանի քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում:
Այսուհետ Երեւանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու
Այսուհետ Երեւանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու, չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում վաղուց դադարել է կանաչ լինել ոռոգման բացակայության պատճառով, վերականգնելու ենք: Աշխատանքային շրջայց եմ կատարել Երեւանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնիդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում:
Posted by Hayk Marutyan on Thursday, 3 September 2020
![]()