![]()
Ժամանակավոր դադարից հետո Հյուսիս -Հարավ ավտոճանապարհի Տրանշ 3 հատվածում ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում է ճանապարհի ենթահիմքի կառուցում։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց Սինոհիդրո Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ:Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից ։
Կազմակերպությունն իրականացնում է Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները՝ 46,17 կմ, որից մոտ 3,5 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան արդեն պատրաստ է շահագործման ։Նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստման արտադրամասի հզորությունը ժամում 310 տոննա է և ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:
![]()