Կրակոցներ Երևանում․ վիրավորներից երկուսը հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների, 4 քաղաքացի։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:

Նշվում է, որ այս պահին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ