«Մի անցիր գիծը: Սոս ջան… Քեզ տղա համարո՞ւմ ես…». Սոս Ջանիբեկյանի եւ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան «փոխհրաձգությունները»

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում խիստ քննադատել է ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, հիշեցրել, որ վերջինս որոշ ժամանակ ներկայիս իշխանություններից գումար է ուզել, որպեսզի հեղափոխության մասին ֆիլմ նկարի, սակայն այժմ հակահեղափոխականներից է գումար վերցրել ու ֆիլմ է նկարում:

«Ապեր, Մհեր Մկրտչյան, կամ տղա ջան, որ ժամանակին փող էիր ուզում հեղափոխության մասին ֆիլմ նկարեիր, այ «ապեր», չտվեցին քեզ, հիմա, երբ հակահեղափոխականներից ես փող վերցրել ու պտի նկարես, Քեզ տղա համարո՞ւմ ես: Մեծ տղա ես, Քեզ Ձիգ պահի: Տարիներ շարունակ թատրոնիդ ռեմոնտ անելու փողերը կերան, չարեցին, հիմա անում են, գոհ չե՞ս: Ոբշմ, ճիշտը, ճիշտ ա: Մեկ էլ, մեծ մարդ ես, էդքան սաղիս հետևից մի խոսա, ամոթա»,- գրել է դերասանը:

Մհեր Մկրտչյանն էլ պատասխան գրառում է արել՝ նախ շնորհակալություն հայտնելով իր նոր ֆիլմի PR-ն անելու համար եւ հիշեցնելով դրա վերնագիրը՝ «Իշխանություն» (Власть):

Մկրտչայննը նաեւ գրել է. «Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխությունյան օրերին ես չեմ եղել ոգեւորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա: Այո… Շատ շուտ հասկացել եմ որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել»,- գրել է նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ ափսոսում է, բայց չի ամաչում եւ չի թաքցնում այդ փաստը:

Ռեժիսորը նաեւ անդրադարձել է «Դուխով» բրենդին, պատմել, թե ինչու չի հաջողվել համագործակցությունը «Vivaro» ընկերության հետ: «Համոզված եմ՝ դա բաց տեղեկություն է, որ «Դուխով» լոգոն պատկանում է «Vivaro» ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց, այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո, եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան: Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն համոզված եմ՝ իր….Պատմությունը վերջացավ»:

Մհեր Մկրտչյանը նաեւ Սոս Ջանիբեկյանին խնդրել է կոռեկտ լինել արտահայտությունների մեջ: «Մի անցիր գիծը: Սոս ջան… Մի օգտագործիր նման բառեր՝ «ուզել ես չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»… Հավատա մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ որ փողոցային բանավեճի մեջ, մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ: Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես՝ քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելիս: Առողջ եղիր»,- եզրափակել է նա:

Նկատենք, որ սա Մկրտչյանի առաջին գրառումը չէր, որն ուղղված էր դերասանին սաստելու համար, նախապես նա եւս երկու գրառմամաբ անդրադարձել էր իրենց բանավեճին եւ Սոս Ջանիբեկյանին հորդորել հանգստանալ:

Նշենք, որ Մհեր Մկրտչյանի նկարահանվող նոր՝ «Իշխանություն» կոչվող գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարը Սարգիս Գրիգորյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ