«Փաշինյանի հետ մարուքների մասին չենք խոսում…». Արյաիկ Հարությունյանը՝ Վանեցյանի հետ հանդիպամն մասին

Եկեք չկարեւորենք, թե որեւէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը պաշտոնապես չէր ընդունել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:

Հարցին, թե արդյոք նման դեպքում համաձայնեցնում է խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք շատ ավելի կրեւոր հարցերից ենք խոսում՝ բանակի, սպառազինության, ռազմավարական տնտեսական ծրագրեր եւ այլն: Ներքաղաքական այդ թեմաները մենք երբեք չենք քննարկել: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք:

Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Այո, հանդիպում ենք բոլոր այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են»:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ