![]()
Դերասան Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել, այլ նաեւ 5000 դոլար է փոխանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ գրելով.
«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց ասաց՝ Աշ ջան, «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ՝ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք:
Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին՝ տարեցների համար»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ որոշ աստղեր պատրաստվում են արտագաղթել կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնալու հետեւանքով: Նշվում էր, որ այդ աստղերի թվում է նաեւ Ռաֆայել Երանոսյանը:
![]()