![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, համաձայն որի՝ պետական ֆինանսավորումից կզրկվեն այն քաղաքները, որոնք դարձել են անկարգությունների կենտրոն, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Այդ միջոցառումները կվերաբերեն Սիեթլին, Փորթլենդին, Նյու Յորքին և Վաշինգտոնին, որտեղ վերջին ամիսներին անցկացվող ցույցերը հաճախ վերածվել են բախումների և անկարգությունների։ Երկշաբաթյա ժամկետում Սպիտակ տունը կհստակեցնի, թե ինչպես են նախարարությունները զեկուցելու տվյալ քաղաքների ֆինանսավորման մասին։ Դաշնային օգնությունից նշված քաղաքներին զրկելու մասին վերջնական առաջարկները կմշակվեն 1 ամսվա ընթացքում։
Գլխավոր դատախազությանը հրահանգվել է պաշտոնապես հրապարակել «անարխիայի գոտի» դարձած քաղաքների ցանկը։
Հիշեցնենք՝ մայիսի վերջից ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ալիք է սկսվել ռասիզմի և ոստիկանների կողմից գործադրվող բռնության դեմ։ Ցույցերը հաջորդել են ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը։ Անկարգությունները զսպելու համար Թրամփը որոշ տեղական իշխանություններից պահանջել է թույլ տալ դաշնային զորքերի տեղակայում, սակայն ոչ բոլոր նահանգներն են նման քայլի գնացել։
![]()