Փաշինյանը տիկնոջ հետ Քոբայրի վանքում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ Լուսանկարն արվել է Քոբայրի վանքի զանգակատանը։

Հիշեցնենք,որ  Քոբայրի վանքը գտնվում է ներկայիս Թումանյան քաղաքի արվարձան համարվող Քոբայր գյուղում: Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր: Քոբայրի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Վարդան Արևելցու, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու, Ներսես Լամբրոնացու մոտ2 :

Ըստ Վարդան Արևելցու և Մխիթար Այրիվանեցու՝ Քոբայրում կուսանոց է գործել: Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թ. 3: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է XII դարի վերջից – XIII դարի սկզբին,
երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին:

Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից
կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները: Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են: 2010 թ. «Բուրգ 999» ՍՊԸ կողմից (ղեկ. Ա. Անանյան) սկսվել և մինչ
օրս շարունակվում են զանգակատան վերականգնման աշխատանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ