![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Աբովյան Արմանը չի բացառում, որ առաջիկա հանրահավաքին հարթակում ՀՅԴ-ն ու «Հայրենիքն» էլ կլինեն:
Ընտիր է, հավաքվեք բոլորդ մի տեղ, մերժվածներով, թալանչիներով, դավաճաններով, ընտրակեղծարարներով, մորքուրներով ու վերջինիս գանձերով … բոլորդ մի տեղ հավաքվեք, միևնույն է նույն արժեհամակարգի կրողն եք։
Միևնույն է, ի սկզբանե էլ պարզ էր, որ երկար չեք ձգի՝ 40 օր էլ…
Հավաքվեք, մի քիչ գոռգռացեք, հետո իրար փաթաթվեք, սեր խոստովանեք… մի տնից չեք, մի օրից եք… մենք էլ կողքից կնայենք, կուրախանանք ))
Հա ու անպայման հանրահավաքի նախաբանը կսկսեք այսպես.
«Մենք այսօր այստեղ ենք, ձեր կողքին կանգնած, և մենք լիարժեք ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք, ձեր կողքին կանգնած»:
Ու վերջում էլ չմոռանաք գոռալ «Քոչարյան վարչապետ», միևնույն է, ինչքան էլ հերքեք` բոլորիդ էլ էդ ԱՆՏԵՂՅԱԿՆ է իրար հետ կապում:
![]()