«Նավալնին հարձակման զոհ է դարձել». Մերկելը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի թունավորման մասին լուրը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով հարձակման զոհ է դարձել:

«Կան լուրջ հարցեր, որոնց միայն ռուսաստանյան կառավարությունը կարող է և պետք է պատասխանի: Ես դատապարտում եմ կատարվածը կառավարության անունից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մերկելը՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին պատասխանել Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցերին:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իրավիճակը քննարկել են ոչ միայն կառավարության անդամների, այլև Գերմանիայի նախագահի հետ:

Մերկելը հավելել է, որ «աշխարհը պատասխանների է սպասելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ ռուս գործչին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ