![]()
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
-Այսօր Արցախը նշում է Անկախության տոնը, ինչո՞ւ Արցախում չեք:
-Նախ՝ շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, իսկ Արցախ մեկնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորական պատվիրակություն, որը ներկայացնում է բոլորիս:
-Այսօր արցախյան հակամարտության շուրջ իրադրությունն ավելի՞ լարված է, թե՞ ոչ՝ համեմատած նախկին շրջանների հետ:
-Ընդհանուր առմամբ իրավիճակը միշտ է լարված եղել և շարունակում է մնալ լարված, ուղղակի այդ լարվածությունը տարբեր փուլերում տարբեր կերպ է արտահայտվել: Հուլիսյան հաղթական մարտերից հետո ակնհայտորեն համատեքստ է փոխվել տարածաշրջանում՝ դրանից բխող հետևանքներով. այս ամենը մեզ համար ունի ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր… Լարվածությունը տարբեր կերպ է արտահայտվում, եթե համեմատենք հուլիսյան դեպքերի հետ, այսօր իրավիճակն ավելի քիչ է լարված:
-Դաշնակցությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Անկախության տոնի առթիվ, որում ՀՅԴ-ն հրատապ է համարում Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումն այսօր:
-Այդ մասին այսօր նաև Արցախի նախագահն է խոսել, կան քննարկումներ, բայց պետք է լինի ճիշտ պահ, ճիշտ ֆորմատ, երբ որ ճիշտ ժամանակը կգա, կխոսենք այդ մասին:
-Արտգործնախարարի խոսնակին լսելիս մի քանի շեշտադրում ուշադրություն գրավեց, մեկն այն է, որ թուրքական վարձկաններ են տեղափոխում Ադրբեջան:
-Բնականաբար դա մտահոգիչ տեղեկատվությունէ, ըստ ԱԳՆ-ի՝ այդ տեղեկատվության հավաստիությունը ճշտվում է… Հաշվի առնելով Թուրքիայի ծայրահեղ ապակառուցողական պահվածքը՝ հարևան տարածաշրջաններում, առնվազն արժանահավատ թվացող տեղեկատվություն է դա:
![]()