«Բեխաբարը…Սորոսի գրասենյակն 97 թվականից գործում է Հայաստանում, ինքն ասում է տեղյակ չեմ եղել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ աջարապետին ուղղված հարցին, թե ինչու իր ժամանակ չի կասեցվել Հայաստանում Սորոսի գրասենյակի աշխատանքը, պատճառաբանում է, թե տեղյակ չի եղել դրա գոյության մասին:

Հիշեցնեմ, որ Սորոսի գրասենյակը` «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում սկսել է գործունեությունը 1997 թ․-ից։

Ստացվում է, բանից անտեղյակ աջարապետի կառավարման ողջ ընթացքում Հայաստանում գործել է Սորոսի գրասենյակը, բայց չգիտես ինչու վերջինս անտեղյակ է եղել այդ մասին։

Հարցազրույցի ժամանակ հայտնում է, որ Հայաստանում սորոսականները գրավել են իշխանությունը, և սա այն դեպքում, երբ օրեր առաջ ԱԺ փոխոսնակ Սիմոնյան Ալենը հայտարարեց, թե.

«Սորոսը ու՞մ շունն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենա»:

Ինչից հետո նույն Սորոսի գրասենյակից Էթիկայի հանձնաժողով հրավիրելու նպատակով դիմեցին ԱԺ նախագահին՝ քննադատելով Սիմոնյան Ալենի հայտարարությունը:

Թերևս բացահայտ է, որ աջարապետը ի դեմս Սորոսի՝ կիսամեռ բիձուկի անվան շուրրջ օրակարգ ստեղծելով փորձ է անում լկտի ստերով վարկաբեկել ՀՀ իշխանություններին։

Անտեղյակը :DՍորոսի գրասենյակը Հայաստանում սկսել է գործունեությունը 1997 թ․-ից

Posted by Medianews on Wednesday, 2 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ