![]()
Աթեիստներն ու ագնոստիկները ավելի լավ են քնում, քան կաթոլիկներն ու բապտիստները: Նման անսպասելի եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները: Հետազոտությունը հրապարակվել է American Academy of Sleep Medicine-ում:
Ինչպես հայտնում է News-medical.net-ը, 1501 կամավորի մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ աթեիստների եւ անգոստիկների 73 տոկոսը 7-ական ժամ է գնում, ինչը նորմա է համարվում: Նրանց համար ավելի հեշտ է քնելը:
Մասնագետները պարզել են, որ հավատացյալ կամավորները, ում հաջողվել է 7-ական ժամ քնել, հավատացել են, որ դրախտում կհայտնվեն: Սակայն այդ փաստը կապված չի եղել գիշերը քնելու հետ կապված դժվարությունների հետ, այսինքն՝ ո՛չ թեթեւացրել է, ո՛չ դժվարացրել քնի պրոցեսը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ օրինաչափությունը կարող է ցույց տալ, որ լավ քունը հանգեցնում է կյանքի ավելի լավատեսական հայացքի, որը հավատացյալների դեպքում արտահայտվում է ակնկալիքներով, որն նրանք դրախտում կհայտնվեն:
Հարկ է նշել, որ 2018 թվականին հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել, որ հավատցյալներն ավելի լավ են քնում, քան աթեիստները: Եկեղեցի այցելելը նպաստում է սոցիալական բարեկեցության մակարդակի աճին: Բացի այդ, կրոնական մարդիկ հազվադեպ են հոգեակտիվ նյութեր օգտագործում, ինչը եւս դրական է ազդում առողջության եւ քնի որակի վրա:
![]()