«Ինքը սովորական հանցագործ չի ,ամեն ինչ ուրիշի ձեռքով է արել». Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

”Պապ ջան, երբ դու մեր կողքին ես, բոլոր դառնություններն ու դժվարությունները դառնում են հաղթահարելի”։

Որպես զավակ հասկանում եմ քեզ։Իհարկե,ծնողի կողքին վստահ ես, ապահով ու հանգիստ։

Բայց …գիտե՞ս արդյոք,թե քանի քանի զավակ, հենց հորդ թեթև ձեռքով զրկվել է ծնողի կողքին լինելու հաճույքից։Իսկ քանի ծնողի աչքը թաց մնաց…քանի քանի ընտանիք իրարից կարոտ մնացին ,ապրում են` չապրելու պես։

Գիտեմ, կասես որ սուտ է ։Դե, ո՞ր մի զավակը կհավատա որ հայրը գազան է։

Ինքը սովորական հանցագործ չի ,ամեն ինչ ուրիշի ձեռքով է արել ։Հրամայել է,արել են։Այ էդ հրամանների համար է պատասխան տալու։

Թանկագին հայրիկդ երկիրը ծախել, լցրել է գրպանը,ձեր համար ցոփ ու շվայտ կյանք ապահովելով։

Հեչ հարցրե՞լ ես, էդ անսահման փողերը որտեղից ,չլինի՞ նախագահի համեստ աշխատավարձի տոկոսներն են ։

Հարցրու ,անպայման հարցրու,թող պատմի ո՞նց վաճառեց,ո՜նց սպանեց ,ո՜նց թալանեց։

Վայելիր հորդ քանի շանս ունես։Մենք քո դեմ ոչինչ չունենք։Դու մեր հաշվին, պահած երեխա ես…ոչինչ, քեզ կներենք ,հորդ` ոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ