Նախկին ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի հայրենասիրական դաջվածքը

Նախկին ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն,ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, սրտին դաջել է ՀՀ զինանշանը:

Հիշեցնենք, որ գործող իշխանությունները, հատկապես վարչապետ Փաշինյանը սիրում են կրել զինանշանով շապիկներ:

Յուրաքանչյուր պետության կարևորագույն խորհրդանիշերից մեկն էլ զինանշանն է՝ գերբը: Զինանշանը խորհրդանշական պատկերների համադրություն է, որը արտացոլում է տվյալ ժողովրդի ավանդույթներն ու կարևորագույն արժեքները: Հին ժամանակներից սկսած հայկական թագավորական ու նախարարական տոհմերը ունեցել են ինչպես իրենց դրոշը, այնպես էլ զինանշանը: Զինանշանները պատկերվում են դրոշների, դրամների, վահանների, կառավարական շենքերի վրա:

Պատմության տարբեր ժամանակներում հայկական զինանշանը տարբեր է եղել: Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը հովազին հոշոտող արծիվն է եղել, իսկ Արշակունի թագավորական տան զինանշանը պատկերվել է զույգ արծվի տեսքով, կենտրոնում էլ՝ արևի նշան: Կիլիկյան Հայաստանի զինանշանը իրենից ներկայացրել է թագակիր առյուծ:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ստեղծվել է նոր զինանշան, որի հեղինակներն էին երկու մեծ նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը: Այս զինանշանը պատկերում էր Մեծ ու փոքր Արարատները, հնգաթև աստղ՝ մուրճով և մանգաղով, Արարատի ստորոտին պատկերված էր խաղողի վազ, իսկ աջ և ձախ կողմերում՝ ցորենի հասկեր:

Եվ վերջապես 1992 թվականին հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը, որն իր մեջ ներառում էր նախորդ զինանշանների հիմնական դրվագները: Ահա թե ինչպիսի տեսք ունի հայկական զինանշանը այսօր. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ կեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորական տների՝ Արշակունիների (արծիվ), Արտաշեսյանների (զույգ արծիվ), Ռուբինյանների (առյուծ) և Բագրատունիների (ցատկող առյուծ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը ու առյուծը, իսկ ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ և ժապավեն:

Posted by Վաղինակ Շուշանյան on Monday, 31 August 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ