![]()
Լիսաբոնաբնակ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցանկացա կիսվել այս լուսանկարով, որը շատ բան է ասում ու վկայում։ Նման մի խոսուն լուսանկար էլ տեսա սիրելի Հասմիկ Պապյանի էջում։ Բոլորը հավասար են, ազգին ծառայելու համար են… ավելին չեմ գրում։ Լուսանկարում առևտուր անող մարդը Պորտուգալիայի նախագահն է ՝ Մարսելո Ռեբելո դե Սոուզան:
Ինքը սովորական մարդ է, հերթ է կանգնում, վճարում է, զբոսնում է, զրուցում է մարդկանց հետ, ոտքով գնում է տուն, ոտքով դուրս է գալիս գնումների, իր ուսանողները պաշտում են իրեն և պատիվ է ասել, որ եղել են իր ուսանողները երկրի ամենաառաջնակարգ համալսարաններից մեկում: Իսկ ամենակարևորը, որ նրան հարգում են և՛ աջերը, և՛ ձախերը, և՛ կենտրոնամետները, և՛ կենտրոնախույսերը:
Այսինքն, երբ նա ասում է մի բան, բոլորը հաշվի են առնում դա որպես ազգին միավորող, վեճերը դադարեցնող, համերաշխություն վերականգնող, հավասարակշռված, վստահություն բերող խոսք: Ինքը պրեզիդենտ լինլուց առաջ և հետո նույնպես, կար ու կլինի Մարսելո Ռեբելո դե Սոուզան, մի մարդ, որին չես տարբերի ամենասովորական մարդուց, քանի որ նա ընտրվել է իր ժողովրդին ծառայելու համար: ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
![]()